Ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կիլոմետրին, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։
Մարտի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել։
Նշվում է, որ վթարի հետևանքով 15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են:
Կատարվում է քննություն։