Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել 2 զինծառայողներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին ևս 2 մահվան դեպքի մասին:

Ամենաթարմ