ԱՄՆ-ում 19-ամյա տղան մահակը ձեռքին հարձակվել է ոստիկանների վրա։ Միջադեպի մասին հաղորդվել է NYPD-ի Twitter-ում։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Թայմս Սքվերի մոտ։ Ենթադրվում է, որ անհայտ անձը առանց պատճառի մոտեցել է ոստիկաններից մեկի և փորձել է մահակով հարվածել նրա գլխին։ «Այնուհետև տղամարդը մահակով հարվածել է ևս երկու ոստիկանի գլխին», – ճեպազրույցի ժամանակ ասել է ոստիկանության կոմիսար Կիչանտ Սյուելը:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ ոստիկաններից մեկը կրակել և վիրավորել է հարձակվողին, հարձակվողը բերման է ենթարկվել։ Հարձակման հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։