fbpx
Ազատ Լրահոս
03:00 03/12/2019

«Մահանալու ժամանակ չկա» գեղարվեստական ֆիլմի առաջին թիզերը. Գործակալ 007(Տեսանյութ)

Հրապարակվել է «Մահանալու ժամանակ չկա»(Գործակալ 007) գեղարվեստական ֆիլմի առաջին թիզերը: Դենիել Քրեյգը հայտարարել է, որ սա կլինի իր վերջին ֆիլմը Բոնդի կերպարում:

Ըստ սյուժեի՝ Բոնդը թողնում է ծառայությունը և մեկնում Ճամայկա՝ վայելելու կյանքը։ Բայց պարզվում է՝ կարճ ժամանակով. հարկավոր է կենտրոնական հետախուզական վարչությանն օգնել ազատել առևանգված գիտնական։ Եվ իհարկե, հաղթել չարագործին։

Ռեժիսորը Քերի Ֆունկունագան է։ Ֆիլմում նկարահանվել են Ռամի Մալեքը, Ռեյֆ Ֆայնսը, Լեա Սեյդուն, Քրիստոֆ Վալցը, Բիլի Մագնուսենը, Լաշանա Լինչը, Ջեֆրի Ռայթը:

Դեկտեմբերի 4-ին կհրապարակվի ֆիլմի ամբողջական թրեյլերը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ