fbpx
Աշխարհ
04:00 03/12/2019

Իրանում պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների

Իրանում մեկնարկել է 2020 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

Կայանալիք խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ինչ հեղինակություն է վայելում նախագահ Հասան Ռոհանիի իշխանական ճամբարը:

Խորհրդարանի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Նա խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 12 տարի:

Ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 21-ին: Նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի մայիսին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ