fbpx
Աշխարհ

Մահապատիժների թիվը աշխարհում պակասել է

2018 թվականին աշխարհում մահապատիժների թիվը նվազել է 31 տոկոսով և հասել վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային, ոչ կառավարական կազմակերպության զեկույցում։

Այդ ցուցանիշը նվազել է՝ 2017 թվականի 993-ից 2018-ին հասնելով 690-ի։ Իրանում այդ թիվը նվազել է 50 տոկոսով։ Դրական դինամիկա են ցույց տվել նաև Իրաքը, Պակիստանն ու Սոմալին։

Ցուցանիշի նվազումը վկայում է այն մասին, որ երկրները սկսում են գիտակցել, որ նման պատիժը լուծում չէ, ասվում է զեկույցում։

Առավել մեծ թվով մահվան դատավճիռներ կայացրած երկրների հնգյակում են Չինաստանը (մոտ 1000), Իրանը (253), Սաուդյան Արաբիան (149), Վիետնամը (85) և Իրաքը (52)։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ