ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկ գրանցվել է 2354 նոր դեպք։
«Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։
Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․
Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։ Հենց այսօր պատվաստվենք։
- Մոդեռնա ընկերության Սպայկվաքս պատվաստանյութ նվեր Հայաստանին․ Անահիտ Ավանեսյան
- Ավանեսյանը՝ Սլովան-Լինկոլն խաղի UEFA-ի պատվիրակ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղադրվել են շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:
Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,- գրել է Ավանեսյանը։
