ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, իսկ մորը ծեծի է ենթարկել: Ժամը 01.25-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 23-ամյա երիտասարդ և 47-ամյա կին:
«Ժամը 02.10-ին մեկ այլ հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ նախաբազկի կտրած վերքով բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ: Ըստ նրա՝ դանակահարել էր եղբայրը:
Ժամը 03.40-ին հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. դաստակների կտրած վերքերով բուժօգնության էր դիմել 46-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ դանակահարել էր որդին:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճաբանել են, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի է ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
- Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայրն ու ավագ որդին բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Հունիսի 22-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 47-ամյա կինը մահացել է: 46-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: