Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին

Reuters լրավական կայքի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ Բելառուսի իշխանություններին կոչ է արել հարգել իրենց քաղաքացիների իրավունքները, ներառյալ հավաքների ազատությունը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Բելառուսի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապահովել ժողովրդի խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների անցկցման իրավունքը»,- նշել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչին։

Խոսնակը հավելել է, որ  Գուտերեսը ուշադիր հետևում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին, ներառյալ նախագահական ընտրություններից հետո երկրի քաղաքացիների նկատմամբ բռնությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ