ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ մեկնող իրանական պատվիրակության որոշ անդամների այդ երկիրը մերժել է ամերիկյան վիզաներ տրամադրել ու մի շարք սահմանափակումներ է մտցրել իրանական պատվիրակության տեղաշարժի հարցում: Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:
«Եթե ԱՄՆ-ն հրաժարվում է մուտքի արտոնագրեր տրամադրել Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության անդամներին, ապա խախտում է ՄԱԿ-ի կանոնները»,-ստեղծված իրավիճակը մեկնաբանել է իրանցի փորձագետը:
Նշվում է՝ Իրանի ներկայացուցիչները Նյու Յորք կատարած այցի ժամանակ չպետք է լքեն նախապես համաձայնեցված գոտիները:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Թեհրանում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ մեկուսացնել Իրանին, քանի որ աշխարհի հզոր պետությունների ղեկավարների խնդրած հանդիպումների քանակն ուղղակի աննախադեպ է: