fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի պնդմամբ՝ Կիևի հիվանդանոցին ռուսական հրթիռ էր հարվածել

ՄԱԿ-ի կառույցների նախնական եզրակացության համաձայն երեկ՝ Կիևի մանկական հիվանդանոցին հարվածած հրթիռը ռուսական ծագում ուներ։ Այսօր կայացած հեռավար ասուլիսի ժամանակ այդ մասին է հայտարարել է Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակը դիտարկող ՄԱԿ-ի հատուկ առաքելության ղեկավար Դանիել Բելը։

«Դեպքի վայրում արված տեսագրությունների և լուսանկարների վերլուծություն է թույլ է տալիս եզրակացնել, որ մանկական հիվանդանոցը, ամենայն հավանականությամբ, տուժել է հրթիռի ուղիղ հարվածից, այլ ոչ թե խոցված որևէ զինատեսակի բեկորներից», – հայտարարում է ՄԱԿ-ի պաշտոնյան։

Նախօրեին Ուկրաինայի տարածքը ենթարկվել էր զանգվածային հթրիռակոծության, որի հետևանքով առնվազն 41 մարդ էր զոհվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ