ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկումն է կանխատեսել

Հրապարակող՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկումն է կանխատեսել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նոբելյան մրցանակի համաժողովի ընթացքում նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:

«Համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները հսկայական են, և դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև», – ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով ՝ այժմ մոլորակի վրա աճում է ծայրահեղ աղքատությունը, սովի սպառնալիքն է մոտնեում: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել կորոնավիրուսի մարտահրավերի առջև:

«Պանդեմիան ճգնաժամ է, որը ոչ մի այլ բանի նման չէ, դրա օրոք աշխարհը բախվում է ընդհանուր թշնամու հետ։ Ցավոք, երկրների կառավարությունները համատեղ պատասխան չձեռնարկեցին այդ գլոբալ սպառնալիքին»,- շեշտել է ՄԱԿ-ի ղեկավարը ։

 

Ամենաթարմ