fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ը կոչ է արել լողացող քաղաքներ կառուցել

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը՝ կազմակերպությունում ելույթ ունենալով կայուն զարգացման նպատակներին հասնելու թեմայի շուրջ, խոսել է լողացող քաղաքների ստեղծման անհրաժեշտության մասին։

«Զարգացման և շրջակա միջավայրի վրա քաղաքների ազդեցության հարցերին մեր մոտեցումները վերաիմաստավորման կարիք ունեն: Լողացող քաղաքները կարող են դառնալ նոր գործիքներից մեկը մեր զինանոցում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով մեծանում է քաղաքների հեղեղման վտանգը», – նշել է Մոհամեդը: Նա կոչ է արել կառուցելու քաղաքներ, որոնք ջրի տակ չեն հայտնվի ծովի մակարդակի բարձրացման հետևանքով:

«Լողացող քաղաքները մեզ կօգնեն սակավ խոցելի դառնալ կլիմայի փոփոխությունների հանդեպ, քանի որ դրանցում կառուցված շենքերը կբարձրանան ծովի մակարդակի հետ մեկտեղ», – հավելել է գլխավոր քարտուղարի տեղակալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ