ՄԱԿ-ը կոչ է արել Մադուրոյին ցուցարարների դեմ զենք չկիրառել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուժ չկիրառել ցուցարարների դեմ. այս մասին ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում երկրի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գուտերեշը ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին և նրա հետ քննարկել իրադրությունը տարածաշրջանում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը շարունակելու է գործել հումանիտար, մարդասիրական, անկախության, չեզոքության սկզբունքի վրա՝ աշխատելով վենեսուելական ինստիտուտների հետ և օգնելով կարիքավորներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Վենեսուելա:

 

Ամենաթարմ