fbpx
Արցախ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել օկուպացված Արցախ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Այն մուտք է գործել Աղդամով։ Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, պարզել բնակիչների մարդասիրական կարիքները»,- նշված է առաքելության վերաբերյալ տեղեկությունում:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին: Այն արժանացել է հայկական կողմի խիստ քննադատությանը՝ ուշացած լինելու և տեղում իրավիճակի թերի արձանագրման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ