ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն հունիսի 15-16-ը կայցելի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության այլ ներկայացուցիչների հետ և կքննարկի խաղաղության և անվտանգության հարցեր։
Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի քաղաքական հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն հունիսի 15-16-ը կլինի Մոսկվայում: Դի Կարլոն կհանդիպի ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների և կառավարության այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ», – ասել է Դյուժարիկը երեքշաբթի օրվա ճեպազրույցում: