ՄԱԿ-ի փորձագետները հաշվել են ուկրաինական Դոնեցկ և Լուգանսկ շրջաններում ռազմական գործողությունների արդյունքում զոհված մարդկանց թիվը:
Ըստ ՄԱԿ-ի Twitter-ի էջի՝ ավելի քան 3,3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 9 հազարը վիրավորվել են:
1,3 միլիոն և ավել բնակիչ ստիպված լքել է Դոնբասը: 3,5 միլիոն մարդ օգնության կարիք ունի:
«Ամեն ինչից առավել մարդիկ խաղաղություն են ուզում»,- գրված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում պատերազմն ընթանում է 2014-ի ապրիլից: