fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի խաղաղապահները կմնան Լիբանանում իրենց դիրքերում. Euronews

UNIFIL-ի խաղաղապահները Լիբանանում կմնան իրենց դիրքերում, չնայած նրանց վերատեղակայելու՝ Իսրայելի կոչերին՝ Իսրայելի պաշտպանության բանակի և «Հըզբոլլահի» միջև մարտերի ֆոնին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի ղեկավարը՝ հաղորդում է Euronews-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնել է ՄԱԿ-ի խաղաղապահներին ուղղված իր կոչը՝ «ժամանակավորապես լքել ռազմական գործողությունների գոտին»: Նա «բացարձակապես կեղծ» է անվանել մեղադրանքները, թե Իսրայելը դիտավորյալ է հարձակվել UNIFIL-ի վրա:

Հոկտեմբերի 1-ից՝ Լիբանանում իսրայելական ցամաքային գործողության մեկնարկից ի վեր, UNIFIL-ի դիրքերը բազմիցս հայտնվել են ՑԱՀԱԼ-ի գնդակոծության տակ։ Միջադեպերի ընթացքում խաղաղապահներ են տուժել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ