Քաղաքական ու տնտեսական ինստիտուտների մայրաքաղաքներից դուրս տեղակայումն անհրաժեշտությունն է-Azat TV
Եվրահանգրվան

Քաղաքական ու տնտեսական ինստիտուտների մայրաքաղաքներից դուրս տեղակայումն անհրաժեշտությունն է

Կորոնավիրուսն ապացուցում է քաղաքական ու տնտեսական ինստիտուտների՝ մայրաքաղաքներից դուրս տեղակայելու անհրաժեշտությունը։ Այս մասին խոսել են Ալիքս Սարի Կամարգոն՝ Կատալոնիայի նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդականն ու Վիկտոր Սոլեն՝ քաղաքագետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Կառլես Պուչդեմոնի օգնականը։

Ըստ նրանց՝ մի տեղում կենտրոնացումը առաջացնում է ռեգիոնալ աղքատություն, որը հնարավոր չէ լուծել միայն դրամաշնորհներով և սուբսիդիաներով։ Ընդհակառակը՝ Գերմանիայի և Նիդեռլանդների օրինակները ցույց են տալիս, որ բարձր աստիճանի կենտրոնացումը հիմնական խոչընդոտն է հանդիսացել, ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների «տնտեսական առողջության» համար։

Ամենամեծ թվով կենտրոնացված երկրները 4-ն են՝ Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան։

Եվրամիությունը պետք է գիտակցի, որ կառուցվածքային փոփոխությունները արդյունք չեն գրանցի, եթե տնտեսական և քաղաքական ինստիտուտները շարունակեն կենտրոնացված լինել մայրաքաղաքներում։ Ապակենտրոնացումը լավագույն միջոցն է կապիտալի հավասար վերաբաշխման համար, ինչպես նաև ապահովում են մրցակցության լայն դաշտ։

Գերմանիան, Նիդեռլանդները և Շվեյցարիան նեկայումս ամենաապաենտրոնացվածն են։

Աղբյուր՝ euronews

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ