Մակրոնի ելույթը ոչ բոլորին է գոհացրել

Միացեք մեզ՝
thumb2-emmanuel-macron-4k-president-of-france-portrait-politician

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի արհմիությունները մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն քայլերի մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ` նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն և չեն լուծի աշխատավորների խնդիրները. հայտնում է Итерфакс-ը:

Առավել ազդեցիկ արհմիություններից մեկը՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան, բողոքի նոր ակցիաների կոչ է արել: Այդ արհմիության առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզը France Info ռադիոկայանի եթերում կոչ Է արել դեկտեմբերի 14-ից ցույցեր անցկացնել «դեղին բաճկոնավորների» հետ համատեղ:

Մակրոնը ելույթը չի գոհացրել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին: Նա քննադատել է նախագահի ելույթը և նույնպես բողոքի նոր ակցիաների կոչ արել: Նրա կարծիքով՝ նախագահը մոռացել Է այնպիսի չունևոր շերտերի մասին, ինչպիսիք են գործազուրկները, մասնակի զբաղված աշխատողները, սովորող երիտասարդությունը:

Դեկտեմբերի 10-ին Մակրոնը հանդես էր եկել ազգին հղված ուղերձով: Նա հայտարարել էր երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին, խոստացել բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ցածր կենսաթոշակների դեպքում վերացնել պահումները, արտաժամյա աշխատանքի և տարեկան պարգևավճարների դեպքում՝ հարկերը:

Ամենաթարմ