fbpx
Աշխարհ

Մակրոնը Աստվածամոր տաճարի վերականգնման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմամբ։

Պաշտոնը կզբաղեցնի գեներալ Ժան-Լուի Ժեորժելենը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Ժեորժելենը կհամագործակցի գործում ներգրավված բոլոր նախարարությունների, մասնավորապես Մշակույթի նախարարության հետ։

Ապրիլի 15-ին բռնկված և ավելի քան 12 ժամ շարունակված հրդեհը զգալի վնաս է հասցրել տաճարին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ