fbpx
Աշխարհ

Մակրոնը հույս ունի, որ Չինաստանը կարող է խելամիտ դեր ունենալ Հս․ Կորեայի խնդրում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել խուսափել սադրիչ գործողություններից և հույս է հայտնել, որ Չինաստանը կկարողանա ռացիոնալ դեր ունենալ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման գործում: Այս մասին նա հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ի խնդրին, ապա ես վստահ եմ, որ Չինաստանը ռացիոնալ և խելամիտ դեր կունենա: Նաև հույս ունեմ, որ մենք կկարողանան խուսափել ԿԺԴՀ-ի կողմից հերթական սադրիչ գործողություններից»,- ասել է Մակրոնը:

Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

«Օբյեկտները, որոնք, հավանաբար, բալիստիկ հրթիռներ են, արձակվել են Հյուսիսային Կորեայից: Դրանք վայրէջք չեն կատարել մեր տարածքներում»,- հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի ուշ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մեծ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հերթական փորձարկումներ է անցկացրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ