Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․
«Տխուր եմ տեսնել մեր մի մասնիկն այրվելիս»։
Մակրոնին ուղեկցում են Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։