Քաղաքականություն

Մակունցը խոսեց Այվազյանի հրաժարականի մասին

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադաձավ Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին։

Նա ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարը Այվազյանին տեղեկացրել է իր առաջարկի բովանդակության մասին և դրա վերաբերյալ առնվազն առարկություն չի ստացել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Մակունցը նշեց, որ մնացած դրդապատճառներից տեղյակ չէ։

«Իմ քայլի» ղեկավարն ընդգծեց նաև, որ վարչապետի պաշտոնակատարի առաջարկությանն արդեն արձագանքել են ԵԱՀԿ համանախագահությունն ու մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ն, Լիտվան, Կանադան և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ