fbpx
Քաղաքականություն

Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համար, նախկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու համար։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակունցը շուտով կնշանակվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ