Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով առաջին դատական նիստը, որը լինելու է դռնբաց։
Նիստի նախագահողը դատավոր Վահե Միսակյանն է։
Նշենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Սակայն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու նույնիսկ հրաժարվում է ցուցմունք տալ Քննչական կոմիտեում։
