Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Հրապարակող՝

Մի գնեք ռսական «Սու», սարքեք հայկական «Դրո»․ Տիգրան Խզմալյան

Ամենադիտվածներ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։

«Դեսպան Մակունցը ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծեց 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Ամենաթարմ