fbpx
Քաղաքականություն

Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Երեկ՝ փետրվարի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը, ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձման անհրաժեշտությունը», – նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ