Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը այդ պաշտոնին է Երևանի փոխքաղաքապետի շնորհիվ․ Սուրեն Սուրենյանց

Ամենադիտվածներ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրել է․

«Կադրային քաղաքականությունն այլևս որևէ մեկին չի զարմացնում՝ իր աբսուրդային դրսևորումներով։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 29-ամյա ղեկավար Դավիթ Կարապետյանը դեռ բարձրագույն կրթություն չունի, ավելին՝ արդեն ութ տարի “հերոսաբար” փորձում է ավարտել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա բաժինը։

Հետաքրիր է՝ ինչու է հատկապես ագրարնիկը դարձել Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավար։ Շատ մի չարչարվեք՝ փոխքաղաքապետը նրա «հոպարն» է։ Այ, դա է նրա «դիպլոմը»։

Մեկնաբանությունների դաշտում Սուրենյանցը նաև գրել է, որ Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշ­տոնին հայտնվել է միմիայն իր ազգական, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի շնորհիվ:

«Պարզվում է՝ Հայկ Սարգսյանը Դավիթ Կարապետ­յանի հայրիկի մորաքրոջ որդին է, որին, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, վերջինս «հոպար» է ասում: Քաղվածք այսօրվա մամուլից»,-հավելել է նա։

https://www.facebook.com/surenyants/posts/2586398884742973

Ամենաթարմ