Մաուրո Իկարդին մեկնաբանել է «Յուվենտուս» տեղափոխվելու հետ կապված լուրերն:
«Վերջին շրջանում մամուլում շատ են այնպիսի հրապարակումները, որոնք ընդհանրապես չեն արտահայտում իմ մտքերը և ցանկությունները: Ցանկանում եմ երկրպագուներին տեղեկացնել, որ մեկ անգամ չէ՝ ակումբի ղեկավարությանը տեղեկացրել եմ մնալուս ցանկության մասին:
Կարիք չկա ամեն առիթով շահարկումներ կատարել: Հասկանում են, որ մարդիկ հետաքրքրվում են կեղծ լուրերով, բայց ցանկանում էի անձամբ պարզաբանել: Կրկնում եմ՝ ցանկանում եմ մնալ «Ինտերում», քանի որ «Ինտերն» իմ տունն է: Ժամանակը ցույց կտա, թե ով էր ավելի ճիշտ»,- Instagram-ի իր պաշտոնական էջում գրել է Իկարդին:
https://www.instagram.com/p/Bxj87vsFukO/?utm_source=ig_web_copy_link