fbpx
Սպորտ

Ման Սիթին ռեկորդ է սահմանել անգլիական ֆուտբոլում

Երեկ՝ օգոստոսի 4-ին, կայացավ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որի շրջանականերում «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։ Բանը հասավ 11-մետրանոց հարվածաշարին, որում ուժեղ գտնվեցին «Ման Սիթիի» խաղացողները։

Սակայն այդ խաղը հիշարժան կլինի ոչ թե իր արդյունքով, այլ մետրոյում թիմերի երկրպագուների կռվով, «Մանչեսթերի» գլխավոր մարզչի դեղին քարտով և հաղթող ակումբի ռեկորդով։

Ինչ վերաբերվում է ռեկորդին, ապա «Ման Սիթին» երեկ տարած հաղթանակից հետո դարձավ պատմության միակ անգլիական ակումբը, որին հաջողվել է նվաճել բոլոր հնարավոր ազգային տիտղոսները մեկ մրցաշրջանի ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ