Այսօր ՝ Հոկտեմբերի 22-ին, Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտա»-ին։ Մրցավեճը տեղի ունեցավ «Էտիխադ» մարզադաշտում։
Ռուսլան Մալինովսկին 28-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Ցուցատախտակին թվերը հավասարվեցին ընդամենը 6 րոպե անց ՝ Սերխիո Ագուերոյի խփած գնդակի շնորհիվ։ Արգենտինացին ընդամենը 4 րոպե անց կրկին հաջողության հասավ ՝ այս խաղում իր հաշվին դուբլ գրանցելով։
Խաղի իրական հերոսը դարձավ Ռահիմ Ստերլինգը, որը 58, 64 և 69-րդ րոպեներին աչքի ընկավ ՝ հեթ-տրիկ ձևակերպելով։
https://m.youtube.com/watch?v=OtlqKeubbeo

