«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Պիեր-էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար առաջարկ է արել Լոնդոնի «Արսենալին»: Ակումբը 62 միլիոն է առաջարկել հարձակվողի համար։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի՝ գաբոնացին համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Պարբերականը նաև հաղորդում է, որ դա կարող է արագացնել Ռոմելու Լուկակուի «Ինտեր» տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվողը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: