«Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակով կորցրել է թիմի կիսապաշտպան Ռոդրիին։ Իսպանացին պատռել է ծնկի խաչաձև կապանները «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի վերջին խաղում (2:2):
Սպասվում է, որ Ռոդրին խաղադաշտ կվերադառնա մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը: Ռոդրիի վնասվածքից հետո «Քաղաքայինները» ստիպված պետք է նոր կիսապաշտպան գնեն ձմեռային տրանսֆրային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» ցուցակում ընդգրկել է չորս կիսապաշտպանների՝ 25-ամյա Մարտին Սուբիմենդիին («Ռեալ Սոսյեդադ»), 27-ամյա Նիկոլո Բարելային («Ինտեր»), 25-ամյա Էդերսոնին («Ատալանտա») և 20-ամյա Ադամ Ուորթոնին («Քրիսթալ Փելաս»):