fbpx
Հասարակություն

Մանդատդ դիր. ամսի 21-ին Բռունցքդ բեր նախաձեռնությունը հավաքվում է ԱԺ-ի դիմաց

Կոչ ենք անում բոլորին 21.05.24թ., ժամը 12:00-ից հավաքվել ՀՀ ԱԺ-ի մոտ՝ պահանջելու ՀՀ ԱԺ պատգամավորներից վայր դնել իրենց մանդատները:

ՀՀ քաղաքացու սեփականությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ Կառավարության կողմից չի կարող հանձնվել այլ պետության, առավել ևս ցեղասպանական բռնապետությանը, որը վարում է էքսպանսիոնիստական ու մարդատյաց քաղաքականություն ընդդեմ Հայաստանի:

ՀՀ ԱԺ պատգամավորները, ինչպես ասել էինք մեր նամակ-պահանջագրում, անհատապես կրում են պատասխանատվություն վարչակազմի զիջողական քաղաքականության համար, որը ենթակա է չեղարկման:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունները, որոնք Հայաստանի Հանրապետության անբաժան մաս են, սակարկման միջոց չպետք է լինեն պետական քաղաքականությունում:

#ԵրկրիՏեր #ԲռունցքդԲեր #ԲռունցքդՎեր #ՀանունԻնքնիշխանության #ՀանունԱնվտանգության #ՀանունԻրավունքների

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ