Մանե Գևորգյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիանյանը մամուլի քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։
Վարչապետի որոշման մեջ նշված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այլևս չի պաշտոնավարում սույն թվականի հունվարի 9-ից։