Մանե Թանդիլյանը կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխություններ անելու առաջարկներ է ներկայացրել, որով առաջարկվում է.
• Միկրոձեռնարկատիրական համակարգի տարածում Երևանում առևտրով զբաղվողների վրա, որը որպես բացառություն է նշված նախագծով:
• Հանրային սննդի ոլորտի կողմից այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20% հարկի չեղարկում՝ այլ գործունեությունը հանրային սննդի փաստացի գործունեության վայրում իրականացնելու դեպքում:
• Ակցիազային հարկի տարեկան 4% բարձրացման վերացում, որը բերելու է մի շարք ապրանքների գների բարձրացման:
• Գինեգործության ոլորտի խրախուսման նպատակով՝ գինու ակցիզային հարկի կիսով չափ կրճատում:
• Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պետական տուրքի բարձրացման քննարկում նախագծի շրջանակներից դուրս` որպես ԿԲ նախաձեռնություն:
Մանե Թանդիլյանը հարկային օրենսգքրի փաթեթում փոփոխություններ անելու առաջարկներ է ներկայացրել
By
Posted on