fbpx
Սպորտ

Մանեն վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Սադիո Մանեն վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը։

«Բավարիայի» եզրային հարձակվողը վնասվածք է ստացել «Վերդերի» դեմ խաղում (6:1)։ Ավելի ուշ «Բավարիայի» մարզիչ Դինո Թոփմելլերը հայտնել է, որ Սադիոն ոտքի հարվածի պատճառով նյարդի թեթև կծկում է ունեցել։ Թոփմելլերն ասել է, որ վնասը չնչին է և չի խանգարի Մանեին խաղալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում:

Սակայն, ըստ L’Equipe-ի, իրականում խաղացողը ջլի վնասվածք է ստացել։ Այս վնասվածքի պատճառով նա բաց կթողնի մի քանի շաբաթ։

2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Սենեգալի հավաքականը խմբում կխաղա Նիդեռլանդների, Քաթարի և Էկվադորի հետ։ Աֆրիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին, կհրապարակի մրցաշարի կազմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ