«Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու։
Անդրադառնալով ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանն ու այն դիտարկմանը, թե կառույցը նորից քաղաքականացվել է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման բան բացառվում։
«Առաջին խնդիրը, որ ես առաջ եմ քաշել, հետևյալն է՝ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի , որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը՝ լեգիտիմության պակասի բերումով, փորձել է այդ կառույցն օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սասուն Միքայելյանն ասել է, որ թողնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի կարգավիճակը