Ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը տեղափոխվում է Անգլիա:
Թուրիցիների ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա խաղացողը համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ անձնական պայմանագրի հարցում:
Պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու պայմանով:
Խորվաթ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո: Տրանսֆերի արժեքն էլ կկազմի 15 մլն եվրո:
Մանջուկիչը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: