Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։
«Մենք պատրաստ ենք կազմակերպել, նաև ստեղծագործական առումով», gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Յ. Կուրսկու խոսքով, «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը «կհիշվի երկար տարիներ»։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վեյգելը։