Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ին ընտրական փուլի չորրորդ տուրում 8։0 հաշվով հաղթանակ է տարել Էստոնիայի ընտրանու նկատմամբ։
Գերմանիայի դարպասապահ Մանուել Նոյերը արդյունքում նոր ռեկորդ է սահմանել: Նա հավաքականի հետ 37 խաղում դարպասը պահել է անառիկ: Այդ ցուցանիշով Նոյերը դարձել է ազգային թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով 1974թ․ աշխարհի ու 1972թ․ Եվրոպայի չեմպիոն Զեպ Մայերին: