fbpx
Հասարակություն

Մաքրվել է Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության և «Սինոփսիսի համաշխարհային կամավորության օրվա» 2019 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքը մաքրելու միջոցառում՝ կամավորների ընդգրկմամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միության անդամները և մի խումբ կամավորներ:

Միջոցառման նպատակն էր ընդլայնել մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկվածությունը, խրախուսել մշակութային ժառանգության պահպանության գործում հանրության կամավոր մասնակցությունը, ուժեղացնել համայնքի պատասխանատվության զգացողությունը սեփական արժեքների նկատմամբ, նպաստել համագործակցության մշակույթի ձևավորմանը Հայաստանում:

Նախաձեռնությանը միացել են նաև ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ