fbpx
Սպորտ

Մաքսիմ Մանուկյանը և ևս 3 հայ ըմբիշ միջազգային մրցաշարի կմասնակցեն Բուլղարիայում

Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր` փետրվարի 27-ին մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը:

Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մարտի 4-ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք վերադառնալուց հետո տղաները կմիանան հավաքականին, որը կմասնակցի Բելառուսի «Ստայկի» մարզավանում անցկացվող ուսումնամարզական հավաքին:

Ավարտին կհաջորդի ուղևորությունը Բուխարեստ, որտեղ ապրիլի 8-ին կսկսվի Եվրոպայի առաջնությունը:

Հաղորդում է armsport.am-ը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ