fbpx
Երևան

Մաքուր Երևան պարտադիր լինելու է, մենք դրա ճանապարհին ենք. Հայկ Մարության

Ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններից հնչող դժգոհություններին, թե իրենք Երևանի ավագանու որոշումներին, նիստերին կամ մրցույթներին տեղյակ չեն լինում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր:

«Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր: Իրենք պետք է իմանան ավագանու իրավունքներն ու պարտականությունները, քաղաքապետն ու աշխատակազմը պարտականություն չունեն նրանց ամեն ինչի մասին տեղյակ պահելու: Նրանք գրավոր կարող են տեղեկանալ»,- ասաց քաղաքապետը:

Լրագրողները նաչ հարցրին, թե ինչու է «Իմ քայլը» ՀՀԿ-ի նման միշտ կողմ քվեարկում բերված նախագծերին, ինչին ի պատասխան քաղաքապետն ասաց.

«Եթե նախագծերը հասնում են այստեղ ու կողմ քվեարկելու նախագծեր են, դե՞մ քվեարկեն: Եթե նկատել եք, նիստերի ժամանակ ավելի շատ, կոնկրետ ու կտրուկ հարցեր տալիս են մեր խմբակցության անդամները: Ես անգամ երբեմն ասում եմ՝ օրակարգով գնանք կամ լայն քննարկում չծավալենք, հետո առանձին վարչության պետերի հետ կքննարկեք»:

Հնչեց նաև այսպիսի հարց. ունենալո՞ւ ենք, ի վերջո, մաքուր Երևան, Մարությանն արձագանքեց.

««Մաքուր Երևան» պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք»:

Քաղաքապետից հետաքրքրվեցին՝ «Սանիթեք»-ին տուգանելուց հետո դրական փոփոխություն նկատե՞լ է քաղաքի մաքրման հարցում: Նա ասաց, որ «Սանիթեք» ընկերության աշխատանքներից գոհ չէ, բայց տուգանելուց հետո աշխատանքը մի փոքր լավացել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ