Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան վերադարձել է մարզչական աշխատանքի։
Արգենտինայի Լա-Պլատա քաղաքը ներկայացնող «Խիմնասիա» ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մարադոնան նշանակվել է այդ թիմի գլխավոր մարզիչ։
Պաշտոնական տեղեկությունում այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ պայմանագիրը կնքվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ «Խիմնասիան» Արգենտինայի ընթացիկ առաջնությունում 5 խաղ է անցկացրել, որոնցում վաստակել է ընդամենը 1 միավոր։