Մարտի 22-ին, ժամը 13:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Նոր թաղամասի 3-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:20-ին:
Այրվել են Նոր թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա շինության ծածկի կառուցատարրերը՝ մոտ 1.3 քմ, անասնակեր՝ մոտ 400 կգ և 2 պատուհան՝ մոտ 3 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
