MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի շրջանակներում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ 5:3 հաշվով հաղթանակ են տարել «Լոս Անջելես Գելաքսիի» նկատմամբ՝ անցնելով եզրափակիչ։
Տանտերերից գոլի հեղինակ է դարձել Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ Վերջինս դաշտում է եղել ամբողջ հանդիպման ընթացքում՝ իր արխիվում գրանցվելով երկու գոլային փոխանցում։
«Լոս-Անջելեսի» կազմում դուբլով աչքի են ընկել նաև Կառլոս Վելան և Ադամա Դիոմանդեն:
Հյուրերի կազմում գոլով և գոլային փոխանցմամբ աչքի է ընկեր Զլատան Իբրահիմովիչը։ Գոլերի հեղինակ դարձան նաև Քրիստիան Պավոնն ու Ռոլֆ Ֆելտշերը:
https://www.youtube.com/watch?v=Mbc0y6qaGB4
Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում «Լոս-Անջելեսը» կխաղա «Սիեթլ Սուանդերսի» հետ: Իսկ Արևելյան կոնֆերենցիայի վճռորոշ խաղում միմյանց հետ կմրցեն «Ատլանտա Յունայթեդն» ու «Տորոնտոն»: