Մարսելոն կրկնեց Ռեալի լեգենդար ֆուտբոլիստի ռեկորդը

Հրապարակող՝

Մարսելոն կրկնեց Ռեալի լեգենդար ֆուտբոլիստի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն տպավորիչ արդյունքի է հասել ակումբում։

Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի համար պայքարում հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

Այսպիսով, Մարսելոն մադրիդյան ակումբի կազմում իր 23-րդ գավաթը նվաճեց, որը մադրիդյան ակումբի լեգենդներից Ֆրանսիսկո Խենտոյի ռեկորդի կրկնությունն է։

Եվս մեկ գավաթ, ու բրազիլացի պաշտպանը կդառնա «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

Ամենաթարմ