Սպորտ

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել Ակտոբեին` հեռանալու առթիվ

Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել ակումբից հեռանալու առթիվ:

Օրերս լրանում է ֆուիտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ։ Մեկնելու կապակցությամբ Մարկոսը փոքր հարցազրույց է տվել «Ակտոբեի» մամուլի ծառայությանը։

-Մարկոս, ի՞նչ կցանկականաս ասել երկրպագուներին տուն գնալուց առաջ:

-Այս պահին շատ տխուր եմ։ Դժվար է հեռանալը: Հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ակումբի ղեկավարության հետ բանակցություններն արդեն ընթանում են։ Ես դեռ չգիտեմ, թե ինչպես ամեն ինչ կընթանա, բայց այս տարի արդեն չեմ գա «Ակտոբե»։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին համատեղ աշխատանքի և երկրպագուներին աջակցելու համար այս ամբողջ ընթացքում, ինչ այստեղ եմ։ Այս մրցաշրջանը ամենադժվարն էր։

Բայց միևնույն ժամանակ զարմանալի էր ինձ համար: Իմ խաղային պրակտիկայում նման իրավիճակ առաջին անգամ է պատահում, երբ թիմը վերջին տեղում է և հավաքում է ամբողջական տրիբունաներ, որոնք խենթ աջակցություն են ցուցաբերում: Ես կկարոտեմ այս մարզադաշտին, մթնոլորտին, յուրաքանչյուր մարդու, ով եկել էր մեզ աջակցելու և օգնելու թիմին։ Շնորհակալություն բոլորին: Ինչպես գիտեք, ես արդեն 35 տարեկան եմ, ծանր վնասվածք և վիրահատություն եմ տարել։ Շնորհակալություն ինձ մշտապես աջակցելու և հավատալու համար Սամաթ Սմակովին, գրասենյակի աշխատակիցներին, բազային, մարզչական շտաբին, ադմինիստրատորներին, բժշկական շտաբին, իմ թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր համատեղ աշխատանք են կատարել: Շնորհակալություն բոլորին: Ես կարոտում եմ Կենտրոնական մարզադաշտն ու երկրպագուներին։

-Շանս կա՞, որ դեռ կարող ես վերադառնալ «Ակտոբե»:

Ես շատ եմ կարոտում ընտանիքս, տունը։ Կխոսեմ ընտանիքիս անդամների հետ, կքննարկենք և որոշում կկայացնենք։ Հնարավորություն կա, բայց փոքր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ